Խաղի լավագույն խաղաքարտերը Ռուսաստանի ու Իրանի ձեռքում են. քաղաքագետ
Международные новостиԻրանը շատ կտրուկ փոփոխությունների է պատրաստվում տարածաշրջանում,- ինչպես հաղորդում է ORER.news-ը, այսօր հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Նա խոսեց Չինաստան-Իրան-Ռուսաստան ռազմավարական եռանկյունում Հայաստանի հնարավոր մասնակցության մասին: Ըստ բանախոսի՝ գործը հասել է նրան, որ ԵՄ-ն եւ ՄԱԿ-ի որոշ գրասենյակներ ԱՄՆ-ին կոչ են անում դուրս չգալ Իրանի հետ, այսպես կոչված, ատոմային գործարքից:
«Ռուսաստանն ու Չինաստանը՝ որպես ատոմային ոլորտի Իրանի ներկայացուցիչներ, զգուշացրել են ԱՄՆ-ին վատ հետեւանքների մասին»,- նշեց քաղաքագետը, ապա անդրադարձավ ՕՊԵԿ-ին՝ նավթ արտահանող երկրներին, ու նշեց, որ գազի գին կսահմանեն Իրանը, Ռուսաստանն ու Քաթարը:
«Խաղի լավագույն խաղաքարտերը Ռուսաստանի ու Իրանի ձեռքում են: Եվրամիությունը համակարծիք է Իրանի հարցում: Բոլորն ուզում են համագործակցել Իրանի հետ, նույնիսկ Ուկրաինան, որոնք կապ չունեն ԵՄ-ի հետ, մեզանից շուտ Իրանի հետ Ազատ առեւտրի գոտու համաձայնագիր են ստորագրել:
Իրանը դուրս է եկել տիեզերք, զարգացնում է ատոմային էներգետիկայի ոլորտը, Իրանում զարգացած է բժշկությունը»,- ներկայացրեց Սերգեյ Շաքարյանցը: