Անհայտ անձը կրակ է բացել Տորոնտոյի հյուրանոցներից մեկում
Международные новостиԱնհայտ անձը կրակ է բացել կանադական Տորոնտո քաղաքի Hyatt Regency հյուրանոցի սպասասրահում:
Ինչպես հաղորդում է The Star պարբերականը, հարձակման հետևանքով երկու տղամարդ է տուժել: Նրանք հոսպիտալացվել են և գտնվում են ծանր վիճակում: Հարձակում իրականացնողի մասին դեռևս տեղեկություն չկա:
Ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները: Միջադեպը տեղի ունեցել շաբաթ վաղ առավոտյան: