ԻՊ-ը ստանձնել է Սուրգուտում իրականացված հարձակման պատասխանատվությունը
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարություն է հրապարակել իսլամիստներին պատկանող ինտերնետային պորտալը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ տեղի ժամանակով 11:20-ին, դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա քաղաքի կենտրոնական փողոցում: Նրա գործողություններից 7 մարդ է վիրավորվել, որոնք բոլորն էլ հոսպիտալացվել են:
Դեպքի վայր ժամանակ ոստիկանները սպանել են հարձակումն իրականացնողին: