Էրդողանը կոշտ քննադատության է ենթարկել Գերմանիայի արտգործնախարարին
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ քննադատության է ենթարկել Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հայտարարությունը, որով վերջինս թուրք ղեկավարին մեղադրել է Գերմանիայի նախընտրական քարոզարշավին «կոպիտ միջամտության» համար:
«Նա սահմաններ չի ճանաչում: Ով ես դու, որ խոսես Թուրքիայի նախագահի հետ: Իմացի՛ր տեղդ: Նա փորձում է դաս տալ մեզ: Երբվանի՞ց ես քաղաքականության մեջ: Քա՞նի տարեկան ես»,- РИА Новости-ն մեջբերում է Էրդողանի խոսքոը, որը հեռարձակվել է թուրքական հեռուստատեսությամբ:
Նախօրեին թուրքական Hurriyet Daily News պարբերականը հաղորդել էր, որ Էրդողանը կոչ է անում Գերմանիայում բնակվող թուրքերին Բունդեսթագի ընտրությունների ժամանակ չքվեարկել Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Անգելա Մերկելի և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցի օգտին:
Հիշեցնենք, որ այսօր երկու գերմանացի գործիչն ևս քննադատական ելույթով են հանդես եկել թուրք նախագահի հասցեին:
Գերմանիայում ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 24-ին: