Թուրքիայում հանգստանալիս հիվանդացած ՌԴ քաղաքացուն տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ
Международные новостиՌուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ օդանավն Անթալիայից Սանկտ Պետերբուրգ է տեղափոխել Թուրքիայում հանգստանալիս հիվանդացած ՌԴ քաղաքացուն: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով գերատեսչության կայքին:
«Հիվանդն անհապաղ բարձրակարգ բուժօգնության կարիք ունի»,- ասվում է ՌԴ ԱԻՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Պետերբուրգում տղամարդը բուժում կստանա Ա. Մ. Նիկոֆորովի անվան Արտակարգ և ռադիացիոն բժշկության համառուսաստանյան կենտրոնում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավելի քան 800 ռուս զբոսաշրջիկ թունավորվել է Թուրքիայում հանգստանալիս: