Թուրքիան և Իրանը պատրաստվում են ՔԱԿ-ի դեմ նոր գործողությունների
Международные новостиԻրանը և Թուրքիան պատրաստվում են Իրաքի հյուսիսում գործողություններ իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` համատեղ գործողությունների առաջարկները քննարկվել են օգոստոսին Անկարայում տեղի ունեցած երկու երկրների գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ:
Ներկայումս կողմերը քննարկում են Իրաքի հյուսիսի 9 կետում կազմակերպվելիք գործողությունների մանրամասները: