Հռոմի Պապը քաղաքական գործիչներին կոչ է անում ավելին անել փախստականներին օգնելու համար
Международные новостиՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել փախստականներին օգնելու և աջակցելու համար ավելի շատ ջանքեր ներդնել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է Independent-ը:
Բացի այս, փախստականների հարցերով Վատիկանի դեպարտամենտը տարածել է մանրամասն պաշտոնական փաստաթուղթ, որով փոխանցվում են Պապի խոսքերը. կոչ է արվում փախստականներին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել ինչպես նրանց ուղևորության ընթացում, այնպես էլ առաջարկվում է պատերազմից փախչող մարդկանց համար մարդասիրական միջանցքներ ստեղծել, անել ավելին, որպեսզի նրանք կարողանան աշխատանքի անցնել և կրթություն ստանալ: