Ոստիկանությունը հաստատել է, որ ոչնչացրել է Բարսելոնայի ահաբեկչությունն իրականացնողին
Международные новостиԿատալոնիայի ոստիկանությունը հաստատել է, որ իսպանական Սուբիրատսում ոչնչացված տղամարդը եղել է Բարսելոնայի ահաբեկչական ակտն իրականացնողը: Այս մասին ասված է Կատալոնիայի ոստիկանության Twitter-ում:
«Մենք հաստատում ենք, որ Սուբիրատսում գնդակահարված տղամարդը Յունես Աբույակուբն է՝ Բարսելոնայի ահաբեկչական ակտն իրականացնողը», - ասվում է գրառման մեջ:
Հայտնի է, որ ոստիկանությունը ոչնչացրել է մահապարտի գոտի կրող տղամարդուն Սուբիրատսի 243 մայրուղու 16-րդ կիլոմետրի վրա:
Իրավապահ մարմինները կարծում են, որ հենց 22-ամյա մարոկացի Յունես Աբույակուբն է եղել ֆուրգոնի ղեկին, որը հինգշաբթի Բարսելոնայում մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ: