Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Ամերիկանայի» ղեկավարներն իրենց պահեցին անխոհեմ, ոչ պրոֆեսիոնալ. Հարութ Սասունյանի նոր հոդվածը

Политика

Գլենդելում «Ամերիկանա» առևտրի կենտրոնի ղեկավարները հերթական անգամ հակադրվեցին իրենք իրենց՝ հայտարարելով, որ ոչ միայն համաձայն են գովազդել Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմը, այլև առաջարկեցին դա անել անվճար....

Այս թեմային է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում:  Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:

«Այս ընթացքում «Ամերիկանայի» ղեկավարներն իրենց պահեցին անխոհեմ, ոչ պրոֆեսիոնալ և որքան էլ զարմանալի է, ընդդեմ իրենց բիզնես շահերի՝ անզգա վերաբերմունք դրսևորելով իրենց հիմնական գնորդների՝ տեղի մեծաթիվ հայ բնակչության նկատմամբ:

Ամեն ինչ սկսվեց երկու շաբաթ առաջ, երբ «Ամերիկանայի» գլխավոր տնօրեն Ջուլի Ջորեկին մերժեց տարածք տրամադրել գովազդային պաստառի համար՝ Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմն անվանելով «խիստ քաղաքականացված»: Երբ պատշաճ բացատրություն ստանալու համար ես դիմեցի «Ամերիկանային», առևտրի կենտրոնի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժնի պատասխանատու Էմիլի Դևիսն ինձ ասաց. «Մենք խիստ չափանիշներ ունենք մեր գովազդների համար և ուշադիր հետևում ենք դրանց բովանդակությանը: Այս գովազդը չի համապատասխանում գովազդային ուղեցույցների մեր չափանիշներին Հարավային Կալիֆորնիայի ամբողջ տարածքում»: Իմ այն հարցին, թե ինչու վավերագրական ֆիլմը չի համապատասխանում «Ամերիկանայի» գովազդային չափանիշներին, երեք օր անց Էմիլի Դևիսն պատասխանեց՝ «Ամերիկանան» լրացնելու ոչինչ չունի...

Տեղի հայ համայնքի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի ճնշման ներքո, «Ամերիկանայի» գործադիր փոխնախագահ Ջեկի Լևին փոխեց գործի ընթացքը և հաշտեցման նամակ հղեց Հայ Դատի հանձնախմբին՝ հույսեր թողնելով, որ խնդիրը լուծում կստանա Գլենդելի քաղաքային խորհրդի և վավերագրական ֆիլմի արտադրողների հետ հանդիպումից հետո, սակայն հրաժարվեց հանդիպել Հայ Դատի հանձնախմբի հետ:

Մի քանի օր անց Ջեկի Լևին ավելի կոշտ նամակ հղեց վավերագրական ֆիլմի արտադրողներին, ևս մեկ անգամ հայտարարելով, որ «Ամերիկանան» մերժում է հայցվող գովազդը, քանի որ առևտրի կենտրոնը այն մարդկանց համար է «որոնք կարող են հավաքվել միասին և վայելել.... այդ պատճառով մենք քաղաքական հարցերի վերաբերյալ գովազդներն արգելող քաղաքականություն ենք հաստատել....»: Այնուհետև նա առաջարկեց հանդիպել Հայ Դատի հանձնախմբի հետ և ցանկություն հայտնեց «վերահաստատել մեր վաղեմի աջակցությունը հայ համայնքին....», որը բացարձակ սուտ է: «Ամերիկանան» բազմիցս հակահայ դիրքորոշում է դրսևորել, հատկապես Հայոց ցեղասպանության հարցում, երբ երեք տարի առաջ արգելեց ցեղասպանության թեմայով վերնաշապիկների վաճառքը:

Այնուհետև Ջեկի Լևին արեց առավել վիրավորական արտահայտությունը, նշելով, որ «մենք դիտողություններ ենք ստացել հայ համայնքից և Թուրքիայի հյուպատոսությունից»: Լևիին պետք է հարցնել, թե սովորաբար քանի թուրք հաճախորդ է այցելում «Ամերիկանա», Գլենդելի 100 հազար հայերի դիմաց: Ավելին, ինչո՞ւ է նա թույլ տալիս, որ օտարերկրյա բռնապետական վարչակարգի հյուպատոսությունը միջամտի «Ամերիկանայի» և տեղի համայնքի որոշումներին: Դրանով նա ցեղասպանության զոհերին՝ հայերին հավասարեցնում է նրանց, որոնց նախնիները իրականացրել են նման նողկալի զանգվածային հանցագործություններ...

Միևնույն ժամանակ «Ամերիկանայի» վրա ճնշում գործադրեցին ամերիկյան հեռուստաալիքները, որոնք հեռարձակում էին հայերի բողոքի ցույցերը ընդդեմ առևտրի կենտրոնի: Եղան նաև ավելի քան 20 հայ և այլազգի ելույթ ունեցողներ, ներառյալ տողերիս հեղինակը, որոնք օգոստոսի 15-ին դիմեցին Գլենդելի քաղաքային խորհուրդ, իրենց  վրդովմունքն արտահայտելով Ջեկի Լևիի անզգա նամակի առիթով: Վերջում, քաղաքային խորհրդի բոլոր հինգ անդամներն իրենց դժգոհությունը հայտնեցին «Ամերիկանայի» կողմից Հայոց ցեղասպանության հայտարարության մերժման առիթով և պարտավորվեցին հանդիպել առևտրի կենտրոնի ղեկավարության հետ՝ նրանց դիրքորոշումը փոխելու համար ճնշում գործադրելու նպատակով:

Վերջապես, օգոստոսի 17-ին «Ամերիկանայի» ղեկավարները հերթական անգամ փոխեցին իրենց դիրքորոշումը՝ այդ մասին հայտարարելով Հայ Դատի հանձնախմբի մամուլի ասուլիսից քիչ առաջ, ուր նախատեսվում էր «Ամերիկանային» բոյկոտ հայտարարել տեղի հայ համայնքի կողմից: Ջեկի Լևին հայտարարեց, որ «Ամերիկանան» այժմ համաձայն է ցուցադրել գովազդը՝ «արտադրողների համար անվճար»:

Լևին արդարացրեց «Ամերիկանայի» ավելի վաղ բացասական որոշումը որպես մարդու իրավունքների վերաբերյալ իրենց դիրքորոշման «թյուրիմացություն» և «որի համար ներողություն ենք խնդրում: Մենք միշտ դատապարտել ենք բռնության և վայրագությունների բոլոր դրսևորումները ամբողջ աշխարհում, այդ թվում Հայոց ցեղասպանությունը, որն իր ազդեցությունն է թողել մեր համայնքի հայ բնակչության  կյանքի վրա»:

Ի պատասխան՝ Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իրենք «Ամերիկանայի» դիրքորոշման փոփոխությունը համարում են «նախնական դրական քայլ»: Հայ Դատի հանձնախումբը նաև հայտարարեց, որ առևտրի կենտրոնը «պետք է ցույց տա իր կորպորատիվ քաղաքացիությունը» և «պետք է հետամուտ լինի հարաբերությունների հաստատմանը համայնքի հետ, որը հստակորեն ցույց կտա նրա հասկացողությունն ու հոգատարությունը մերձակա համայնքի և մեր քաղաքի նկատմամբ: Առաջիկա շաբաթներին մենք հանդիպում ենք ակնկալում Ռիկ Կարուզոյի [«Ամերիկանայի» սեփականատերը] և նրա կառավարման թիմի հետ՝ հստակ կերպով քննարկելու, թե ինչպես կարող ենք ավելի լավ հարաբերություններ և կապեր հաստատել համայնքի, «Ամերիկանայի» և Կարուզոյի միջև, որը կհանգեցնի իրական, կառուցողական և լուրջ երկարաժամկետ հարաբերությունների»:

Հաշվի առնելով «Ամերիկանայի» ղեկավարների հակասական հայտարարությունները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, հայ համայնքը իսպառ կորցրել է իր հավատը նրանց խոստումների նկատմամբ: Կարուզոն՝ «Ամերիկանայի» սեփականատերը, պետք է ոչ միայն վերանայի առևտրի կենտրոնի հարաբերությունները տեղական հայ համայնքի հետ, այլ նաև որոշի, թե արդյոք նրա ղեկավարներից մի քանիսը պետք է շարունակեն աշխատել իր համար` հաշվի առնելով նրանց ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը»:  

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»