Ереван, 29.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Сходство с вождем, ставшее судьбой: Георгий Саакян Армянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьере Министры иностранных дел Ирана и России провели переговоры MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет В Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг Ирана В ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем Востоке В Польше ввели пособие для алкоголиков WSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрд Следующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августа Университеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллекта


Բաքուն բացահայտորեն դեմ է դուրս գալիս համանախագահ երկրների մոտեցումներին. Էդվարդ Նալբանդյան

Политика

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական դրույթների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է news.am լրատվական կայքի հարցերին.

Հարց: Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ դեսպան Հոգլանդի հրապարակած կետերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Պատասխան: Ես այսօր արդեն առիթ ունեցել եմ պատասխանելու այդ հարցին և նշել եմ, որ դրանք, ընդհանուր առմամբ, արտահայտում են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ ընդունված հինգ հայտնի հայտարարությունների դրույթները:

Հարց: Այսինքն, Հոգլանդը բառացի կրկնո՞ւմ է այդ դրույթները:

Պատասխան: Իր մեկնաբանության մեջ նա փորձել է հավատարիմ մնալ դրանց, սակայն թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ: Բայց նորից եմ կրկնում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ դիրքորոշումն արտահայտվում է ոչ թե առանձին մեկնաբանության, այլ համանախագահ երկրների համատեղ առաջարկությունների և հայտարությունների միջոցով, մասնավորապես, նախագահական մակարդակով ընդունված հինգ հայտարարություններում, որոնք բազմիցս վերահաստատվել են եռանախագահների կողմից, ինչպես, օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերին Համբուրգում համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ: Սա է Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը:

Իմիջիայլոց, բացի հիմնահարցի կարգավորման վեց տարրերից, եռանախագահ երկրների նախագահների և արտգործնախարարների հայտարարությունները, որպես հակամարտության կարգավորման հիմք, հղում են կատարում նաև միջազգային իրավունքի երեք սկզբունքներին` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը և տարածքային ամբողջականությանը:

Հայաստանը բազմիցս է արտահայտել իր դիրքորոշումը համանախագահ երկրների այս հայտարարությունների վերաբերյալ։ Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը անտեսում է այդ հայտարարությունները` ձևացնելով, թե դրանք ընդհանրապես գոյություն չունեն: Այսպիսով, Բաքուն բացահայտորեն դեմ է դուրս գալիս համանախագահ երկրների մոտեցումներին:

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը հիմնահարցի կարգավորման շուրջ մտացածին սցենարներ է հորինում, կարգավորման ինչ-ինչ տարրեր է մոգոնում, և եռանախագահների շարունակական հայտարարությունները գալիս են կրկին վերահաստատելու, որ այդ մտավարժանքներն իրականության հետ ոչ մի կապ չունեն:

Իր այս վերջին մեկնաբանության մեջ Հոգլանդը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման տարրերի թվարկումը սկսում է կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումից, որն իրավական պարտադիր ուժ պետք է ունենա` ներառյալ Ադրբեջանի համար:

Բաքվի համար սովորական երևույթ է դարձել հետ կանգնել նախկինում ձեռք բերված համաձայնություններից և դա վերաբերում է ոչ միայն հիմնահարցի հանգուցալուծման գործընթացին, այլև վստահության ամրապնդման միջոցառումներին: Մասնավորապես, Համբուրգում եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ևս մեկ անգամ պահանջում էր իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները: Ինչպես հայտնի է, Հայաստանն ու Արցախը բազմիցս արտահայտել են դրանք իրականացնելու պատրաստակամություն, մինչդեռ Ադրբեջանը` հրաժարվում է, հետ է կանգնում իր ստանձնած հանձնառություններից:

Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը` ուղղված ադրբեջանաղարաբաղյան համակարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankЭксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 дней