«Շատ էի ցանկանում, որ Էլենը հենց այս տարիքում մկրտվեր». Անդրանիկ Հարությունյանի կինը` դստեր մկրտության մասին (լուսանկարներ)
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Դերասան Անդրանիկ Հարությունյանն ու կինը` Մերի Հովհաննիսյանը ևս, օգոստոսի 22-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մկրտել են իրենց դստերը·
Life.panorama.am-ի հետ զրույցում Մերին, պատմեց, որ ամուսնու հետ միանգամից են եկել այս որոշմանը:
«Ես ու Անդոն միշտ էլ կարևորել ենք մկրտության խորհուրդը: Ընտանիքով մենք հաճախ ենք գնում եկեղեցի, աղոթում հատկապես մեր զինվորների և փոքրիկների համար: Էլենը ևս, չնայած դեռ փոքր է, բայց գիտակցաբար է մտնում եկեղեցի ու աղոթում: Հետևաբար մեր բալիկի մկրտությունը անկախ կոնկրետ ժամանակից, պետք է կայանար: Եվ քանի որ այս տարի Էլենը 5 տարեկան էր դառնում, ուստի որոշեցինք կլոր տարեթվի հետ զուգահեռ մկրտել նրան»,- պատմեց Մերին:
Ի դեպ` Մերիի համար խորհրդանշական է եղել դստերը հատկապես հինգ տարեկանում մկրտելը.
«Շատ էի ցանկանում, որ Էլենը հենց այս տարիքում մկրտվեր, քանի որ ես նույնպես հինգ տարեկանում եմ մկրտվել և հենց Սուրբ Սարգիս եկեղեցում: Ուրախ եմ, որ ցանկությունս արդեն իրականություն է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Փոքրիկ Էլենի կնքահայրը երգահան Ռիչարդ Մադլենյանն է: Հետաքրքրվելով, թե կնքահոր ընտրության հարցում Անդոն ու Մերին շա՞տ են տատանվել, պատասխանեց. «Ոչ, այդ հարցի շուրջ երկար չենք մտածել, քանի որ Ռիչարդը մեզ շատ մտերիմ մարդ է: Մենք առաջարկեցինք նրան ստանձնել մեր աղջկա համար այդքան կարևոր մարդու պարտավորությունը, իսկ նա սիրով համաձայնեց, ինչի համար թե ես, թե Անդոն շատ ուրախ ենք»:
Էլենի մկրտությանը հաջորդել է ջերմ և ուրախ հավաքույթը, որին ներկա են եղել շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը:

«Մեր ընտանիքի համար այդ կարևոր իրադարձությանը ներկա էին իմ ու Անդոյի ծնողները, Կամերային թատրոնի անձնակազմը` Արա Երնջակյանի գլխավորությամբ, Հրանտ Թոխատյանն իր ընտանիքի հետ, մեր լավ ընկեր ու հարսանեկան քավոր Արմեն Վարդանյանը` իր հրաշք ընտանիքով, Կարո Բալյանը, Լիդուշիկը, Նորա Գրիգորյանն ու Էրվինը և շատ ուրիշներ: Ի դեպ` մեր հյուրերի շարքում էր նաև փոքրիկ Արամիկը, ով «Ես կամ» հաղորդման շրջանակում ցանկություն էր հայտնել հանդիպել Անդոյի հետ, մենք էլ սիրով հրավիրեցինք նրան մեր դստեր մկրտությանը: Շատ շնորհակալ եմ Էլենիս բոլոր հյուրերին ներկա գտնվելու և մեր ուրախությունը կիսելու համար»,- նշեց Մերին:
Շարունակությունը՝ այստեղ: