Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայոց բանակի շարքերը համալրած 280 սպաներ վճռական են պատվով անառիկ պահել Հայաստանի ու Արցախի սահմանները

Общество

 Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական տոնական միջոցառումները եզրափակվեցին Սարդարապատի հուշահամալիրում շրջանավարտների ավարտական վկայականների և սպայական կոչումների հանձման հանդիսավոր արարողությամբ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք, շրջանավարտների հարազատներն ու մտերիմները:

 

Միջոցառման մեկնարկին շուրջ 280 շրջանավարտներ ստացան ավարտական վկայականներ, լեյտենանտի սպայական կոչումներ և սպայական դաշույններ, ինչից հետո նրանց մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր երթ:

Բացման խոսքով հանդես եկավ ՎՍարգսյանի անվան ռազմական ուսումնարանիպետ Արմեն Ղահրամանյանը«Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ռազմական ուսումնական հաստատություններն ավարտելու և հայրենյաց պաշտպանի կոչմանն արժանանալու համար: Այս պահից սկսած` դուք թևակոխում եք կյանքի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու: Դուք պետք է գիտակցեք, որ ուսումնական հաստատությունում ձեր ամբարած գիտելիքները սպայական մասնագիտության բարձունքին հասնելու միայն առաջին աստիճանն են: Իսկ բարձունքը հաղթահարելու համար պետք է մշտապես զբաղվեք ինքնակրթությամբ: Զորքերում ծառայությունն առաջացնելու է նորանոր խնդիրներ և մարտահրավերներ, որոնք հաղթահարելու համար ձեզանից մեծ ջանքեր են պահանջվելու»,- ասաց Ղահրամանյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց շրջանավարտներին իրենց կյանքի կարևոր փուլն ամփոփելու կապակցությամբ: «Դուք հաջողությամբ ավարտեցիք ուսումը և այստեղից կմեկնեք ծառայության՝ ձեր նվիրական առաքելությունն իրականացնելու նպատակով: Դուք լինելու եք առաջնագծում, զորամասերում, շտաբներում, թիկունքում: Որտեղ էլ որ լինեք, լինելու եք հրամանատարներ, որոնց խոսքին հետևելու են մեր քաջարի զինվորները: Կասկած չունեմ, որ դուք առաջին հերթին լինելու եք խստապահանջ ինքներդ ձեր նկատմամբ: Եվ հենց դրա շնորհիվ ձեզ իրավունք եք վերապահելու լինել պահանջկոտ նաև ձեր ենթակաների նկատմամբ:
Դուք նրանց առաջնորդելու եք ձեր օրինակով, ձեր բարոյական կերպարով: Դուք նրանց համար դառնալու եք ընտանիք, ավագ եղբայր, խորհրդատու: Վստահ եմ, որ հենց այդպիսի ավագ եղբայրներ և փորձառու խորհրդատուներ դուք պիտի գտնեք ձեր վերադասների մեջ: Նրանք արդեն անցել են այդ նույն ճանապարհով: Նրանք պետք է օգնեն ձեզ՝ խուսափելու իրենց կատարած սխալներից, պետք է ապավեն և հենարան դառնան ձեզ: Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է Հայոց բանակը: Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է մեր ողջ երկիրը: Պատմահայր Մովսես Խորենացին ասում էր, թե «մենք փոքր ածու ենք»: Այո՛, մենք փոքր ածու ենք, թեպետ սակավաթիվ, բայց զորեղ այն միասնությամբ, որը բնորոշ է ամուր ազգին, ամուր ընտանիքին:

Մենք պետք է հիշենք, որ «ազգ» բառի առաջնային իմաստը հայերենում ընտանիքն ու գերդաստանն է: Ձեր ծառայության նպատակը ձեր ընտանիքի, ձեր գերդաստանի, ձեր ազգի անվտանգությունը և խաղաղությունը երաշխավորելն է»,- ընդգծեց ՀՀ նախագահը:

Նախագահ Սարգսյանը հավելեց, որ զինվորական ծառայությունը կոփում է Հայաստանի քաղաքացու մի նոր տեսակ. դա իր հողի վրա ամուր կանգնած, իր ուժերի վրա վստահ, իր զինակիցներին սատարող, իր թիկունքի ամրությանը չկասկածող տեսակն է: «Այդ տեսակը դաստիարակում են ընտանիքում ձեր ծնողները, և հենց այդ նույն դաստիարակությունը դուք տալու եք ձեր զավակներին: Այդ տեսակը կրթություն է ստանում մեր դպրոցներում՝ ուսուցիչներից սովորելով զատել լավը վատից, բարին՝ չարից, արդարը՝ անարդարից: 
Այդ դրական արժեքների և ազատության վրա ենք մենք կառուցում մեր երկիրը, պաշտպանում մեր դատը և մեր հողը: Դրա շնորհիվ է, որ մենք հաղթել ենք ռազմի դաշտում և ամուր ենք մեր դիրքերում: Դուք, հարգելի՛ զինվորականներ, այդ դիրքերի առաջամարտիկներն եք, սահմանապահ ու դիրքապահ պաշտպաններն եք»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի շրջանավարտմասնագիտությամբ կապավոր Գառնիկ Մկրտչյանը  նշեց, որ ծառայությունը շարունակելու է Արցախի Հանրապետությունում: «Գիտեմ, որ դժվարություններ լինելու են, և պետք է պատրաստ լինեմ դրանք հաղթահարել: Ես եմ ընտրել այս մասնագիտությունը և պատվով պետք է կատարեմ ծառայությունս»,- նշեց նա` հավելելով, որ հետագայում կապավորի մասնագիտությունը իրեն կարող է պետք գալ նաև քաղաքացիական կյանքում:

Ռազմական ավիացիոն ինստիտուտի մեկ այլ շրջանավարտԱրծրուն Բալայանը ևս ծառայությունը կշարունակի Արցախի Հանրապետությունում: Նա նշեց, որ զինվորականի մասնագիտությունն ընտրելու որոշումն ինքն է կայացրել: «Մեր ժողովուրդը դարեր շարունակ պետականության համար պայքար է մղել, ինչն ավելի ամուր է դարձրել նրան: Հիմա մենք ունենք պետականություն, իսկ այդ պետականության ամրության գրավականն ուժեղ բանակն է, որովհետև հենց բանակն է պետության անվտանգության միակ երաշխավորը: Սա հաշվի առնելով` հարկ եմ համարել իմ ներկայությունն ապահովել հայկական բանակում»,- ընդգծեց նա` հավելելով, որ իր ընտանիքի անդամները դրական են արձագանքել իր որոշմանը` չնայած սկզբնական շրջանում եղել է որոշ անհամաձայնություն:

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank