Միհրան Հարությունյանը պատրաստվում է ըմբշամարտի դպրոց հիմնել Արցախում
LifestyleԸմբիշ Միհրան Հարությունյանը ցանկանում է ըմբշամարտի դպրոց բացել Արցախում։ Նա այս մասին խոսել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Ընկերներ, երեկ կայացավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ երկար սպասված հանդիպումը։ Հանդիպման ժամանակ քննարկվեց ըմբշամարտի դպրոց բացելու հարցը։ Նախագահ Սահակյանը երիտասարդների սպորտային դաստիարակությունն առաջ մղելու գաղափարը մեծ հետաքրքրությամբ ընդունեց և խոստացավ ամեն կերպ աջակցել:
Հանդիպումներ են անցկացվել նաև մարզական մի քանի հաստատություններում, որոնց սաները դպրոց բացելու լուրն ընկալել են մեծ ուրախությամբ»,-Instagram-ի իր էջում գրել է Հարությունյանը։