Քիմ Քարդաշյանը՝ քույրերի հետ Լոս Անջելեսում զբոսնելիս
LifestyleԼինելով նորաձեւության եւ ոճի խորհրդանիշ՝ Քիմ Քարդաշյանը փոխում է նորաձեւության ստանդարտները եւ, անկեղծ ասած, նրա մոտ ստացվում է։

Այսպես, երեկ Քիմին՝ քույրերի՝ Քլոեի ու Քորթնիի հետ, նկատել են Լոս Անջելեսում։

Քույրերը ճաշելու են գնացել։

Քիմին ուղեկցում են թիկնապահները։

33-ամյա Քլոեն միացավ ավագ քրոջը։


Ավելի ուշ քույրերին է միացել նաեւ Քորթնին՝ դստեր՝ Պենելոպեի հետ։

Ի դեպ, Քիմն ու Քանյեն շատ շուտով երրորդ անգամ ծնողներ կդառնան։ Ամուսինների երեխային լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը, որին զույգը 45 000 դոլար է վճարել։ Երեխան կծնվի հունվարին։
Հիշեցնենք, որ օրերս Քորթնիին նկատել էին Բեւեռլի Հիլզում սիրեկանի հետ եկեղեցուց դուրս գալիս։