Եվա Ռիվասը ցուցադրել է կազմվածքը կարմիր լողազգեստով (ֆոտո)
LifestyleԵվ այսպես, Ռոման Աբրամովիչի զբոսանավում զվարճանալուց հետո Եվա Ռիվասը շարունակում է սովորական հանգիստը Մոնակոյում։
Instagram-ի իր էջում երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել՝ կարմիր լողազգեստով։


Եվա Ռիվասը հաստատ գիտի, թե ինչպես իրականացնել սեփական ցանկությունները։ Մոնակոյում հանգստացող երգչուհին, որը պարբերաբար Instagram-ի իր էջը թարմացնում է հանգստյան լուսանկարներով, այս անգամ story բաժնում հումորային գրառում էր կատարել.

«Աբրամովիչի մասին էի կարդում, որ նա ձանձրանում է իր զբոսանավի վրա... Պարզեք, թե որտեղ է այն, գնամ, օգնեմ, խեղճ մարդուն»,- կատակել է Ռիվասը։
Սակայն այս գրառումից կարճ ժամանակ անց երգչուհին նոր լուսանկարներ է տեղադրել, որոնք արդեն արվել են ռուսաստանցի միլիարդատերի հայտնի զբոսանավում։
