Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Երիտասարդ հայ գրողը մտադիր է հայ գրականության մեջ ներդնել կոմիքս ժանրը

Культура

Երիտասարդ հայ գրող Վահագն Քարամյանն առաջին քայլերն է իրականացնում ժամանակակից հայ գրականության մեջ կոմիքս ժանրը ներդնելու ուղղությամբ: Գրողը նկատում է, որ կոմիքսները աշխարհում շատ հայտնի են արդեն մոտ 100 տարի է, բայց Հայաստանում և շատ այլ երկրներում դրանք պարզապես չկան։ Նա այն կարծիքին է, որ կոմիքսները կհետաքրքրեն նաև հայ ընթերցողին և պատրաստվում է ստեղծագործել նաև այդ ժանրում: Վահագն Քարամյանն ունի թարմ գաղափարներ և պատրաստվում է առաջիկայում ձևավորել նոր հարթակներ, որտեղ հայ գրողները կկարողանան ներկայացնել իրենց աշխատանքները, մասնակցել հետաքրքիր մրցույթների և ավելի ճանաչելի դառնալ հանրությանը: «Արմենպրես»-ը ժամանակակից հայ գրականության խնդիրների, այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և այլ թեմաների վերաբերյալ զրուցել է գրող Վահագն Քարամյանի հետ, ով խոսել է նաև նոր գրքի մասին, որն առաջիկայում պատրաստվում է հրատարակել:

նչպե՞ս  եք  գնահատում ժամանակակից  հայ գրականության  վիճակըԻ՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնք լուծման կարիք ունեն:

-Ժամանակակից գրականությանը գնահատական տալու համար նախ պետք է հասկանալ, թե որ ժամանակի հետ ենք այն համեմատում։ Ցավոք, երևի որ ժամանակի հետ էլ համեմատես, կստացվի, որ մեր ժամանակակից գրականությունը այդքան էլ լավ վիճակում չէ։ Բայց ես չեմ կարող հիմա գնահատական տալ ժամանակակից գրականության որակին, դա, երևի, ավելի լավ կանեն ավագ ընկերները։ Ես մի քանի բառ կցանկանայի խոսել դարի մասին։ 21-րդ դարը իր հետ բերում է փոփոխություններ, և, ընդհանրապես, ամեն նոր օր լի է նորանոր երևույթներով, գործիքներով, հայտնագործություններով, ու այդ ամենը չի շրջանցում գրականությունը։ Տարբեր երկրներում ժամանակի հետ արդեն փոխվել են գրականությունը՝ հանրությանը հասցնելու եղանակները, նրանք ավելի լավ են հարմարեցված ներկայիս աշխարհին։ Այդ ամենը առայժմ չկա Հայաստանում, կան անհատներ, որոնք այս կամ այն կերպ կարողանում են օգտագործել այդ նոր գործիքները, բայց կան գրողներ, որոնց մոտ չի ստացվում: Ես երկար ժամանակ է՝ ուսումնասիրում եմ ռուսական ժամանակակից գրականությունը ու շատ հետաքրքիր գործիքներ եմ վերցրել նրանցից և օգտագործել այստեղ, և նրանք բոլորն էլ տվել են իրենց դրական արդյունքը։ Իսկ մեր գրողների մեծամասնությունը հավաքված է ֆեյսբուքյան մեկ-երկու խմբերում և այդ խմբերի սահմաններից չեն պատրաստվում դուրս գալ։  Նշեմ, որ մեր օրերում PR-ը անհրաժեշտ բան է: Ու գովազդել է հարկավոր ոչ միայն գիրքը, այլ նաև քեզ՝ որպես գրող: Եվ տեղադրել ստեղծագործությունդ ինչ-որ խմբում, ինչ է այդ խմբի անվան մեջ կա գրականություն բառը, հավատացեք, սխալ է և դժվար բերի դրական արդյունքի։

-Իսկ ի՞նչ անեն նրանքովքեր դժվարանում են ակտիվություն ցուցաբերել և չունեն PR գործիքներից օգտվելու համապատասխան փորձ:

-Տարբեր երկրներում կան շատ օնլայն հարթակներ, որտեղ ստեղծագործողը կարող է հրատարակել իր գործը: Այս պահին ձեր ստեղծագործությունները կայքերում հրապարակելը հնարավորություն է տալիս գտնել ընթերցողներ կամ աչքի ընկնել հրատարակչություններում: Մեզ մոտ այդ կայքերի փոխարեն ֆեյսբուքյան խմբերն են, որտեղ գրողները տեղադրում են իրենց աշխատանքները, իսկ մյուս անդամները իրենց կարծիքն են հայտնում։ Խմբի ղեկավարությունն էլ շատ լավ գործ է անում՝ օգնելով նրանց, ովքեր կաղում են ուղղագրությունից կամ տալիս են իրենց խորհուրդները։ Բայց բանն այն է, որ, եթե ինչ-որ մի գործ շատերի կողմից ստանում է շատ դրական գնահատականներ, այն այդպես էլ մնում է այդ խմբում պարզապես շատ լավ կարծիքներ ստացած ստեղծագործություն։ Հիմա ես փորձում եմ բացել հարթակ, որտեղ կանցկացվեն տարբեր տեսակի մրցույթներ, որոնց պակասը շատ է զգացվում Հայաստանում, որոնք շատ են անցկացվում այլ երկրներում։ Հավաքում եմ թիմ, ովքեր կզբաղվեն գրքերի զարդարումներով, կոմիքսների զարդարումներով և այլ շատ կարևոր աշխատանքներով:  Հույս ունեմ, որ այդ ամենը կտա իր դրական արդյունքը։

- Նշում եքոր հետևում եք ժամանակակից ռուս գրողների գործունեությանը, ուսումնասիրում նրանց փորձըԿարո՞ղ եք համեմատություններ անցկացնել հայ և ռուս ժամանակակիցգրողների միջև:

-Հայ գրողը գրում է մեկ-երկու ժանրի մեջ։ Եվ հիմնականում անցյալի մասին։ Այսքանը երևի։

-Տեղյակ ենքոր Դուք ցանկանում եք ստեղծագործել նաև կոմիկս ժանրումԻնչպե՞ս ծնվեց  այդ գաղափարը:

-Կոմիքսներն աշխարհում շատ հայտնի են արդեն մոտ 100 տարի։ Հայաստանում և շատ այլ երկրներում դրանք պարզապես չկան։ Ես կարծում եմ, որ կոմիքսները կհետաքրքրեն նաև հայ ընթերցողին, և անպայման չէ, որ նրանք լինեն գերբնական ունակություններ ունեցող մարդկանց մասին, կոմիքսները կարող են լինել սովորական մարդկանց մասին էլ և լինեն այնքան լավը, որ հետաքրքրեն նաև ոչ հայ ընթերցողներին։ Լավ կոմիքսին հարկավոր է ոչ միայն լավ պատմություն, այլ նաև լավ նկարիչ: Հիմա մենք փնտրում ենք լավ նկարիչների, որպեսզի սկսենք այն, ինչ մտածել ենք։ Ի դեպ, Հայաստանում ես նկատել եմ կոմիկս, կարծեմ այն զինվորների մասին է։ Դեռ չեմ կարդացել։

-Գիտենքոր պատրաստվում եք նոր գրքի հրատարակմանըԿմանրամասնե՞ք՝ ինչի մասին է լինելու այն:

-Ինչպես ասացի, Հայաստանում շատ են գրքերը անցյալի մասին, ես ցանկացա գրել գիրք ապագայի մասին։ Գիրքը ֆանտաստիկ ժանրի մեջ է և ամենայն հավանականությամբ բաղկացած է լինելու մի քանի գրքերից։ Այն տիեզերական կյանքի մասին է, տիեզերական ճանապարհորդությունների և պատերազմների մասին։ Գրքում փորձել եմ ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք մինչ օրս մենք իրական կյանքում չենք կարողանում ստանալ։ Ամեն անգամ գրախանութ մտնելիս հարցնում էի՝ կա՞ արդեն հայերեն թարգմանված որևէ ֆանտաստիկ գիրք և միշտ ստանում էի բացասական պատասխան։ Մի պահ որոշեցի թարգմանել իմ սիրելի գործերից, բայց հետո որոշեցի գրել իմը։ Ու վստահ եմ, որ հայ հեղինակը նույնպես կարող է ուրախացնել հայ ընթերցողին տարբեր ֆանտաստիկ գործերով, տարբեր կոմիքսներով, տարբեր Fan fiction ստեղծագործություններով: Միգուցե, ինչ-որ բան սկզբից կլինի թերի, ինչ-որ բան կլինի անհաջող, բայց կամաց-կամաց ամեն բան կընկնի իր տեղը:

Հարցազրույցը՝ Մարիամ Ադամյանի

Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»