Elle հանդեսի՝ Բրիժիտ Մակրոնին նվիրված համարը գերազանցել Է վաճառքների 10- ամյա ռեկորդը
Международные новостиElle հանդեսի համարը՝ նվիրված Ֆրանսիայի նախագահի կնոջը՝ Բրիժիտ Մակրոնին, դարձել Է հրատարակության ամենավաճառվող թողարկումը վերջին տասը տարվա ընթացքում: Ամբողջ աշխարհում ընթերցողները ձեռք են բերել արդեն ավելի քան կես միլիոն օրինակ, օգոստոսի 27-ին հայտել Է Le Journal du Dimanche թերթը, որն, ինչպես եւ Elle-ը, պատկանում Է Ֆրանսիայի Lagardere մեդիա-հոլդինգին, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Elle-ի համարը՝ Ֆրանսիայի առաջին տիկնոջ 10-Էջանոց բացառիկ հարցազրույցով եւ շապիկին նրա լուսանկարով, լույս Է տեսել տակավին օգոստսի 18-ին: Հանդեսի ձեռք բերված համարների թիվը կազմել Է 530 հազար, Համացանցում առաջին տիկնոջ հետ զրույցն ընթերցել Է ավելի քան 30 միլիոն մարդ:
Մակրոնն ընթերցողներին հաղորդակից Է դարձրել պետության ներկայիս ղեկավարի հետ իր սիրո պատմությանը, պատմել Ելիսեյան պալատում անցկացրած առաջին օրերի մասին:
Le Journal du Dimanche-ը նշում Է, որ համարը հաջողություն Է ունեցել ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ այլ երկրներում, առանձնապես ԱՄՆ-ում եւ Գերմանիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: