Թուրքիայում ևս մեկ ռուս զբոսաշրջիկ է մահացել՝ ընկնելով հյուրանոցային համարի պատշգամբից
Международные новостиԹուրքիայում հանգստացող ռուսաստանցի զբոսաշրջիկը մահացել է ընկնելով հյուրանոցի իր համարի պատշգամբից:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին: 35-ամյա Ալեքսեյ Նիկիտինը միջադեպից 4 օր առաջ կնոջ հետ հանգստանալու է մեկնել Անթալիա նահանգի Սիդե քաղաք:
Ինչպես թուրքական թերթին պատմել է մահացած զբոսաշրջիկի այրին, իրենք միասին են եղել սենյակում, երբ մի պահի ամուսինը դուրս է եկել պատշգամբ մաքուր օդ շնչելու: Երբ ամուսինը երկար ժամանակ չի վերադարձել, կինը նրա հետևից պատշգամբ է գնացել և տեսել է նրան ներքևում պառկած:
Ոստիկանության տվյալներով՝ դժբախտ պատահարի պատճառ կարող էր դառնալ նրա հարբած վիճակը:
