Փոքրիկս շատ սիրեց ծովը. Լուսին Վարդանյանն՝ արկածներով լի ընտանեկան հանգստի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Լուսին Վարդանյանի եւ Վահագն Խաչատրյանի ընտանիքն այս ամառ հանգստացել է Վրաստանի Բաթում քաղաքում: Դերասանուհին Life.panorama.am-ին պատմել է, թե ինչպես են անցկացրել սպասված հանգիստն ու ինչ փորձությունների միջով են անցել վերադարձի ճանապարհին:
«Երկու տարի առաջ ես ու Վահագնը հանգստացել էինք Բաթումիում ու շատ էինք հավանել: Հենց առաջին տպավորություններից ելնելով էլ՝ որոշեցինք, որ այս տարի կրկին կմեկնենք Բաթումի, միայն թե արդեն մեր աղջկա՝ Ռուզիկի հետ»,- նշեց Լուսինն ու պատմեց փոքրիկի առաջին արձագանքից.
«Թեեւ աղջիկս մեր Սեւանին եւս ծով է ասում, բայց ընդհանուր առմամբ Ռուզիկն առաջին անգամ էր ծով տեսնում: Փոքրիկս շատ սիրեց ծովը, ողջ հանգստի ընթացքում նրան անհնար էր ջրից դուրս հանել: Հետաքրքիր է, որ ջրից չէր վախենում, նույնիսկ վերջին օրը սուզվել սովորեց»,- պատմեց դերասանուհին:
Շարունակությունը՝ այստեղ: