Հարավկորեացի ծրագրավորողին տուգանել են՝ երկրի նախագահին հյուսիսկորեացի անվանելու համար
Международные новостиՀարավկորեացի ծրագրավորողին տուգանել են՝ երկրի նախագահ Մուն Ջենին հյուսիսկորեացի անվանելու համար։
AFP-ն գրում է, որ Սեուլի կենտրոնական դատարանը 53-ամյա ծրագրավորողին 4 մլն վոնի չափով (շուրջ 3500 դոլար) տուգանք է նշանակել, քանի որ Վիքիպեդիայում Ջենի էջը խմբագրելիս նա վերջինին հյուսիսկորեացի քաղաքական գործիչ է անվանել։ Նման պնդմամբ նա հանդես է եկել նաեւ Սենգնամի քաղաքապետի էջում։