Իրանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել, գրում է թուրքական sonirade.com կայքը:
Նախագահների քննարկման հիմնական թեման եղել են տարածաշրջանային խնդիրները և ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հեռանկարը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը՝ թուրքական լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկություն, որ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը կարող են համատեղ ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում: Նշվել էր, որ գործողության մեկնարկը կարող է տրվել սիրիական Իդլիբից, ընդ որում՝ պլանավորվում է, որ իրանական ու ռուսական ուժերն առաջ կշարժվեն Իդլիբի հարավից, իսկ թուրքական ԶՈւ-ն կգրոհի հյուսիսային կողմից:
Տեղեկություն է տարածվել նաև այն մասին, որ Իրանն ու Թուրքիան համատեղ ռազմական գործողություն կիրականացնեն «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ Իրաքի հյուսիսում:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը խոսել են նաև թուրք-իրանական հարաբերությունների մասին՝ մասնավորապես Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո: Քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները: