Հյուսթոնում ջրհեղեղների հետևանքով 100 000 տուն է ավերվել
Международные новостиՇուրջ 100 000 տուն է ավերվել ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում մոլեգնող «Հարվի» փոթորիկի հետաևանքով առաջացած ջրհեղեղներից:
Ինչպես փոխանցում է BBC-ն, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության խորհրդականներից մեկը տեղեկացրել է, որ Սպիտակ տունը մտադիր է Կոնգրեսին խնդրել արտահերթ ֆինանսավորում հատկացնել ապահովագրություն չունեցող տուժածներին օգնելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս խոստացել է 1 մլն դոլար հատկացնել սեփական միջոցներից:
Ինչպես հայտնի է դարձել, փոթորիկի հետևանքով առնվազն 33 մարդ է մահացել:
Նավթավերամշակման գործարաններն ու նավթամուղները փակ են, իսկ Հյուսթոնի մոտակա քիմիական գործարանում նախօրեին պայթյուն էր տեղի ունեցել:
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոտը հայտնել է, որ նահանգը 125 մլրդ դոլարի կարիք ունի փոթորիկի հետևանքները վերացնելու համար: