ԱՄՆ-ում ՌԴ դիվանագիտական օբյեկտների փակումը վիժեցնում է փոխգործակցության հնարավորությունները. ՌԴ ԱԳՆ
Международные новостиՎաշինգտոնի որոշումը՝ ՌԴ դիվանագիտական օբյեկտների փակման մասին վիժեցնում է փոխգործակցելու հնարավորությունները, այդ թվում՝ միջազգային հրատապ խնդիրների հարցում, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
«ԱՄՆ-ն նման սադրիչ ակցիաներով շարունակում է լարել երկկողմանի երկխոսության առանց այն էլ բարդ մթնոլորտը, վիժեցնում է փոխգործակցության հնարավորությունները, այդ թվում՝ միջազգային հրատապ խնդիրների շահերի շրջանակում»,- նված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ուրբաթ երեկոյան հրապարակված մեկնաբանության մեջ:
Զախարովայի խոսքով՝ նման միջոցառումներից կտուժեն «2 երկրների տասնյակ հազարավոր սովորական քաղաքացիներ, որոնք քաղաքականության հետ կապ չունեն»: «ԱՄՆ-ն ակնհայտ ցուցադրում է, որ բացարձակապես հետաքրքրված չէ մարդկանց միջեւ կապերի զարգացմամբ՝ նախ դադարեցին Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի եւ Վլադիվոստոկի իրենց հյուպատոսություններում վիզաներ տրամադրել ռուսաստանցիներին, իսկ հիմա ամերիկացիներին են զրկում Սան Ֆրանցիսկոյում ռուսական վիզաներ ստանալ»,- նշված է մեկնաբանության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: