Լեհաստանում մտադիր են Ուկրաինայի հետ սահմանին ցանկապատ կառուցել
Международные новостиԼեհաստանում ծրագրում են Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ցանկապատ կառուցել՝ վայրի խոզերի միգրացիան կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի գյուղատնտեսության նախարար Քշիշտոֆ Յուրգելը, հաղորդում է «Լեհական ռադիո»-ն։
Յուրգելի խոսքով՝ ցանկապատը շուրջ 30 մլն եվրո կարժենա։ Դրա երկարությունը 729 կմ կլինի։
Փորձագետները հայտարարել են, որ Լեհաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտ է տարածվել, քանի որ Բելառուսից երկրի տարածքում են հայտնվել հիվանդությամբ վարակված վայրի խոզեր։
Նախարարի կարծիքով՝ Լեհաստանին ցանկապատ է անհրաժեշտ՝ չնայած աշնանը հիվանդությունների նոր օջախների թիվը պետք է զգալիորեն նվազի։