Սորոսին ահաբեկիչ ճանաչելու խնդրանքով հանրագիրը 100 հազար մարդ է ստորագրել
Международные новостиԱմերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին ահաբեկիչ ճանաչելու խնդրանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված հանրագիրն ավելի քան 100 հազար մարդ է ստորագրել: Դա բավարար է, որպեսզի նախագահի վարչակազմը քննի այն, գրում է ՌԻԱ Նովոստին:
Վերջին տվյալներով՝ հանրագիրը ստորագրողների թիվը հասել է 100.262-ի: Ստորագրահավաքի վերջնաժամկետ էր սահմանվել 2017 թվականի սեպտեմբերի 19-ը:
Հանրագրի տեքստում նշվում է, որ «Ջորջ Սորոսը մտածված եւ պարբերաբար փորձել է ապակայունացնող եւ բռնության այլ ակտեր իրագործել Միացյալ Նահանգների եւ նրա քաղաքացիների դեմ»:
Այդ կապակցությամբ, ըստ հանրագիրը ստորագրողների, «ԱՄՆ-ի դաշնային կառավարությունն ու արդարադատության նախարարությունը պետք է անհապաղ Ջորջ Սորոսին եւ նրա բոլոր կազմակերպություններն ու դրանց անդամներին ահաբեկիչ հայտարարեն» եւ «բռնագրավեն նրա ամբողջ կարողությունն ու ակտիվները՝ Քաղաքացիական սեփականության բռնագրավման մասին օրենքի շրջանակում»: