Մեկ օրում Ռուսաստանը Սիրիայում հրադադարի ռեժիմի 6 խախտում է արձանագրել
Международные новостиՍիրիայում հրադադարի հարցերով հանձնաժողովում Ռուսաստանը հրադադարի ռեժիմի 6, Թուրքիան՝ 2 խախտում է արձանագրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Լարվածության թուլացման գոտիներում դրությունը կայուն է գնահատվում։ Ռուս-թուրքական համատեղ հանձնաժողովում ռուսական կողմը հրադադարի վեց դեպք է արձանագրել՝ Հալեպ (4), Դերյա (1), Դամասկոս (1) նահանգներում։ Թուրքական կողմը 2 խախտում է արձանագրել Դամասկոս նահանգում»,- ասվում է հայտարարությունում։