Տիեզերքում ռեկորդ սահմանած կինը Երկիր է վերադարձել (լուսանկարներ)
Международные новости
Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) անձնակազմի 3 անդամ «Սոյուզ ՄՍ-04» տիեզերանավի հատուկ կապսուլով վայրէջք են կատարել Ղազախստանի տարածքում, հայտնում է ria.ru-ն՝ Թռիչքների կառավարման կենտրոնին հղումով:
Մասնավորապես՝ Երկիր են վերադարձել ռուս տիեզերագնաց Ֆյոդոր Յուրչիխինն ու ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության (ՆԱՍԱ) տիեզերագնացներ Փեգի Ուիթսոնն ու Ջեք Ֆիշերը: Ի դեպ, Փեգի Ուիթսոնը ՄՏԿ-ում 290 օր է անցկացրել՝ դառնալով տիեզերքում ամենաերկար ժամանակն անցկացրած կինը:
Հայտնի է, որ այժմ ՄՏԿ-ում են գտնվում 3 ռուս, ամերիկացի և իտալացի տիեզերգնաց: Դեպի ՄՏԿ հաջորդ թռիչքը կկայանա սեպտեմբերի 13-ին:

