Անգլիական Քորնուոլ կոմսությունում վարորդները ջրհեղեղի պատճառով փակուղում են հայտնվել
Международные новостиԱնգլիական Քորնուոլ կոմսությունում մարդիկ մեքենաներով փակուղու մեջ են հայտնվել, քանի որ ճանապարհները ծածկվել են ջրով:
Ինչպես հայտնում է BBC-ն, անցած գիշեր տեղացած անձրևների պատճառով կիրակի որոշ շրջաններում ջրի բարձրությունը կազմել է 121 սմ:
Շրջակա միջավայրի հարցերով զբաղվող գործակալությունը ջրհեղեղի նախազգուշացում է տվել: Փրկարար ծառայությունը խորհուրդ է տվել վարորդներին խուսափել ջրհեղեղի կենտրոնում հայտնված ճանապարհներով երթևեկելուց: