Պուտինը Ճապոնիայի վարչապետին խորհուրդ է տվել չտրվել էմոցիաներին Հս. Կորեայի պատճառով
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն քննարկել են Կորեական թերակղզում տիրող իրավիճակը, այդ թվում և Հս. Կորեայի իրականացրած ջրածնային ռումբի փորձարկումը: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Նրա խոսքով՝ Պուտինը Չինաստանում գտնվելիս հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ: Առաջնորդները քննարկել են ԿԺԴՀ-ում իրականացված նոր փորձարկումները, որոնք «խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ու միջազգային իրավունքի նորմերը՝ իրական սպառնալիք ստեղծելով տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»:
«Պուտինը կողմ է նրան, որ միջազգային հանրությունը չտրվի էմոցիաներին, հանգիստ և կշռադատված գործի »,-ընդգծել Պեսկովը: