Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարդկանց տարհանում են. շուրջ 5900 ակր տարածք է այրվում
Международные новостиԱմերիկացի հրշեջները կիրակի առավոտից փորձում են մարել Լոս Անջելեսի հյուսիսային լեռնային շրջաններում բռնկված հրդեհը, որը շուրջ 5900 ակր մակերեսով տարածք է զբաղեցրել:
Ինչպես հայտնում է Los Angeles Times-ը, իշխանությունները հույս են հայտնել, որ սպասվող զով եղանակն ու մեղմ քամիները կօգնեն հրշեջներին կրակը մեկուսացնելու գործում: Հրշեջ ծառայության ղեկավարի խոսքով՝ մեծագույն մարտահրավերն այս պարագայում ուժեղ քամու վտանգն է:
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին արտակարգ դրություն է հայտարարել տվյալ շրջանում և կառավարությունից օգնություն է խնդրել կրակի մարման աշխատանքներն արագացնելու համար:
Նշվում է, որ հրդեհի հետևանքով 3 տուն է ավերվել, փակվել է մայրուղին, և հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել: