ԱՄՆ Անվտանգության խորհուրդը երկուշաբթի արտահերթ նիստ կանցկացնի
Международные новостиՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին նիստ կհրավիրի՝ կապված Հս. Կորայի միջուկային փորձարկումների հետ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է ՄԱՆ-ում ԱՄՆ առաքելության պաշտոնական կայքում:
«ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին և նրա գործընկերները Ճապոնիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և Հարավային Կորեայից, առաջարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի վերջին միջուկային փորձարկումներին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին:
Հարավային Կորեայի խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Կիմ Յոն Ուն փորձարկված ռումբի հզորությունը գնահատել է 100 կիլոտոննա: