Էրզրումում ռուսական ուղղափառ եկեղեցի են հրդեհել
Международные новостиԱյժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրումի նահանգի Օթլու շրջանում անհայտ անձինք կրակի են տվել ռուսական ուղղափառ եկեղեցի, որը վաղուց անուշադրության էր մատնված տեղի իշխանությունների կողմից, այս մասին գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Հրդեհը սկսվել է ցերեկը, ինչի շնորհիվ, ըստ տեղի բնակիչների, հաջողվել է փրկել այն:
Նշվում է, որ եկեղեցին կառուցվել է ռուս-թուրքական վերջին պատերազմից հետո:
Չարագործները դեռևս մնում են ազատության մեջ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: