Աշոտ Հակոբյանի դստեր հեքիաթային 3-ամյակը
LifestyleBravo.am-ը գրում է.
Դերասան Աշոտ Հակոբյանի եւ BRAVO.am-ի լրագրող Արեւիկ Իսաջանյանի դուստրը 3 տարեկան է: Երջանիկ ծնողները փոքրիկի օրը հեքիաթի են վերածել, չարաճճի Էմիլին էլ շատ բարձր տրամադրություն է ունեցել:). «Աղջիկս հաստատ գիտակցում էր, որ իր օրն է եւ բոլորը եկել են իր հեքիաթին մասնակցելու: Ինչպես միշտ, իր տարերքի մեջ էր՝ ակտիվ, աշխույժ, անկաշկանդ:): Շատ լավ եւ գունեղ օր անցկացրինք մեր ընկերների, բարեկամների եւ նրանց բալիկների հետ: Երբ մեծանա, համոզված եմ, լուսանկարներին նայելով, կզգա այդ օրվա ջերմությունը»,- ասել է Աշոտը:
Տոնական օրվա կազմակերպչական բոլոր հարցերով զբաղվել է դերասանի կինը. «Գունապնակի ամենավառ եւ աղջկական երանգներն էինք ընտրել նրա տոնը ներկելու համար: Կնոջս օգնել է մեր ընկերներից դիզայներ Մարիամը: Բոլոր աքսեսուարները դիզայներն էր պատրաստել, իսկ աղջկաս զգեստի հեղինակը կինս է: Ոչ թե որեւէ թեմա էինք ընտրել այս կամ այն մուլտֆիլմից, հեքիաթից, այլ փորձել էինք Էմիլիի հեքիաթը ստեղծել»:
Շարունակությունը՝ այստեղ:
