Անանուխի հոտն օգնում է վերահսկել ախորժակը
LifestyleԱՄՆ գիտնականները եկել են այն եզրակացության, որ անանուխի հոտը օգնում է վերահսկել ախորժակն ու նիհարել։
Գիտնականները որոշել են փորձարկում կատարել, որին մասնակցել են 3000 կին, ովքեր ցանկացել են նիհարել։ Այս կանայք մեկ ամիս շարունակ ուտելուց առաջ անանուխի հոտ են քաշել և օրեկան օգտագործել են 1800 կկալ։
Պարզ է դարձել, որ անանուխի հոտն օգնում է նիհարելուն։ Գիտնականները նշում են, որ անանուխի շնորհիվ նրանք ստիպված չեն լինի հրաժարվել սիրելի ուտելիքից։
Ըստ վերջիններիս՝ նրանք, ովքեր ցանկանում են ավելի շատ նիհարել, պետք է նաև անանուխի հոտը քաշելուց բացի, մարզասրահ այցելեն։