Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը գաղտնի հանդիպել են. զույգը կարծես կրկին փորձում է միանալ
LifestyleՀոլիվուդի ամենագեղեցիկ ու սիրված զույգը` Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը, ովքեր իրենց վիճաբանություններն ու ամուսնալուծության գործընթացը սկսել են 2016թ. սեպտեմբերից, կարծես թե փորձում են վերամիավորվել:
ORER.news-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է բրիտանական The Daily Mail պարբերականը, նախկին ամուսինները Փիթի նախաձեռնությամբ գաղտնի հանդիպել են ընկերներից մեկի տանն ու քննարկել իրենց բաժանման պատճառներն ու խնդիրները: Աղբյուրը նշում է, որ հանդիպումը շատ հուզական է եղել. Անջելինա Ջոլին նետվել է Փիթի գիրկն ու արտասվել: Նրանք որոշել են նորից սկսել ամեն ինչ:

Աղբյուրի հավաստմամբ` Ջոլին ու Փիթը հասկացել են, որ դեռևս սիրում են իրար ու ցանկանում են կրկին միասին լինել: Այժմ զույգը մասնագետների կողմից հոգեբանական թերապիա է անցնում՝ փորձելով վերամիավորվել:
Նրանք երկկողմ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Ջոլին կնվազեցնի իր ճանապարհորդությունների քանակը, իսկ Փիթը կդադարի խմելն ու ավելի շատ ժամանակ կհատկացնի ընտանիքին ու երեխաներին:

Աղբյուրը մեկ այլ հետաքրքիր փաստ է արձանագրել. Ջոլին ու Փիթը չեն դադարեցնում իրենց ամուսնալուծման գործընթացը, քանի որ կարծում են, որ թղթի կտորը չի կարող ազդեցություն ունենալ իրենց հարաբերությունների վրա: