Մերկելն ու Թրամփը Փհենյանի դեմ կոշտ պատժամիջոցներ ձեռնարկելու կոչ են արել
Международные новостиԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրենց հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումն ու ՄԱԿ-ին կոչ են արել հնարավորինս շուտ կոշտ պատժամիջոցներ ձեռնարկել Փհենյանի դեմ։
Կողմերը համաձայնել են, որ ջրածնային ռումբի փորձարկումը նշանակում է նոր, անընդունելի էսկալացիա։ Մերկելն ու Թրամփը նշել են, որ միջազգային համայնքը պետք է շարունակի ավելացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի ու ՄԱԿ ԱԽ-ի վրա ու հնարավորինս շուտ ձեռնարկի կոշտ պատժամիջոցներ։
Մերկելը հայտնել է Թրամփին, որ Գերմանիան պնդելու է, որ ԵՄ-ն ավելի կոշտ պատժամիջոցներ սկսի Հյուսիսային Կորեայի դեմ։