Նիհարելու պարզ և արդյունավետ եղանակ
LifestyleԱմերիկացի դիետոլոգները նիհարելու արդյունավետ տարբերակ են հայտնաբերել: Առողջ սննդի մասնագետները հավաստիացնում են, որ գեղեցիկ կառուցվածք ունենալու համար անհրաժեշտ է օգտագործել սուրճ՝ կարագի հետ համակցված:
Ինչպես պնդում են դիետոլոգները, սուրճը կարագի հետ օգտագործելով՝ Դուք 5-6 ժամ կմոռանաք քաղցի մասին: Այդ ընթացքում, սակայն, Դուք կլինենք ակտիվ և էներգիաով լի, որովհետև ուղեղը կստանա արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ ճարպեր, իսկ մարմինն էլ՝ կալորիաներ: Գլխավոր նախապայմանն այն է, որ կարագը լինի բնական և այն չփոխարինեք մարգարինով:
Նիհարելու այս նոր մեթոդը դիետոլոգները պարզել են Տիբեթ կատարած ճանապարհորդության ընթացքում: Նրանք ուշադրություն են դարձրել, որ տեղացիներն ամեն անգամ սուրճ կամ թեյ խմելիս ավելացրել են մի փոքրիկ կտոր կարագ: Նրանք պատմել են՝ այդ բաղադրատոմսը օգնում է պահպանել տոկունությունն ու ունենալ դժվարությունները հաղթահարելու ընդունակություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: