Ֆելիքս Խաչատրյանի «Սիրո բանաձևը» կբացահայտի հայտնիների ընտանեկան «գաղտնիքները». Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը երկարատև դադարից հետո վերադառնում է հեռուստաեթեր: Հանրային հեռուստաընկեարության նոր եթերաշրջանում Ֆելիքս Խաչատրյանը կներկայանա նոր նախագծով, որի շրջանակում աստղային զույգերը կփորձեն պարզել, թե որքան լավ են ճանաչում միմյանց` հանրության առաջ բացահայտելով ընտանեկան «գաղտնիքները»:
Tert.am Life–ին այս մասին հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Մասնակիցները ստանալու են անսպասելի հարցեր ու առաջադրանքներ, որոնք կստիպեն անկեղծանալ ու բացահայտումներ անել։ Ու՞մ պատճառով ընտանիքի մեկը երկու չի լինում, ո՞ւմ չի կարելի վստահել նույնիսկ ջահի լամպը փոխելու պարտականությունը, իսկ ո՞վ կարող է մոռանալ ամուսնության հերթական հոբելյանը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կգտնվեն հաղորդման շրջանակում»,– նշում են նրանք։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: