Եվրոպական ակումբների ասոցիացիան նոր ղեկավար ունի
Международные новостиԹուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անելին ընտրվել է Եվրոպական ակումբների ասոցիացիայի ղեկավար,- հաղորդում է «Football Italia»-ն:
Նա դարձել է առաջին իտալացին, ով կգլխավորի այդ կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն հեռացել էր ԵԱԱ-ում զբաղեցրած իր պաշտոնից: Օգոստոսին գերմանացին որոշել էր չվերընտրվել: