ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպանը միջուկային փորձարկումներն ԱՄՆ-ին նվեր է անվանել
Международные новостиՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպանը Ժնեւում զինաթափման համաժողովում հայտարարել է, որ երկրում ջրածնային ռումբի վերջին փորձարկումը «միմիայն ԱՄՆ-ին հասցեագրված նվեր է», հաղորդում է Reuters գործակալությունը։
«Հյուսիսային Կորեայի ձեռնարկած ինքնապաշտպանական վերջին միջոցառումները միմիայն ԱՄՆ-ին հասցեագրված նվերների փաթեթ են։ Միացյալ Նահանգներն իմ երկրից ավելի շատ նվերներ կստանա, քանի դեռ հույսը դնում է չմտածված սադրանքների եւ ԿԺԴՀ-ի վրա ճնշում գործադրելու փորձերի վրա»,-հայտարարել է Հան Թհե Սոնը։
Սեպտեմբերի 3-ին ԿԺԴՀ-ն հայտարարել էր ջրածնային լիցքի բարեհաջող փորձարկման մասին, որը կարելի է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար որպես մարտագլխիկ օգտագործել։ Փորձարկումն իրականացնելու հրամանն անձամբ ստորագրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։