Տեսեք, թե որոնք են այս տարվա ամենաթրենդային դիմահարդարումն ու ոճային սանրվածքները. լուսանկարներ
LifestyleORER.news-ը ներկայացնում է այս տարվա ամենաթրենդային դիմահարդարումն ու ոճային սանրվածքները:
1. Գինեգույն շուրթեր

Գինու երանգներով շրթներկը նորաձեւ էր այս տարվա բոլոր սեզոններին, որը գայթակղիչ ու սեքսուալ տեսք է հաղորդում:
2. Խոնավ նուդ

Այս տարի անփայլ շպարի փոխարեն ակտուալ է խոնավ փայլունը։
3. Կիսաշրջանաձեւ, լայն հոնքեր

Այս տարվա հոնքերի նորաձեւ ձևը վերև սանրած մազերով կիսաշրջանաձևն է։ Պետք չէ օգտագործել ստվերաներկ կամ մատիտ, հոնքերը պետք է լինեն ավելի բաց եւ բնական։
4. Սերֆ ոճի սանրվածք

Թաց մազերի էֆեկտը վերադառնում է, որը տասնամյակներ շարունակ մոռացության էր մատնված:
5. Բարդ հյուսքեր

Մազերը հյուսելու գիտությունը ձեզ գրավիչ կդարձնի, որն էլ այս տարի ամենանորաձևն է համարվում։
6.Վառ ստվերաներկ

Երկնագույն, կանաչ, կարմիր, խայտաբղետ՝ աչքերը գույներով ընդգծելը նորաձև է այս տարի։
7. Երկնագույն ստվերաներկ

80-ականներում մնացած և այժմ երիտասարդության կողմից ծաղրանքի ենթարկված երկնագույն ստվերաներկը հանկարծակի վերադարձել է պոդիում եւ մտադիր չէ շուտ հեռանալ։