Վրաստանը ցանկանում է արագ ինտեգրվել ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին․Մարգվելաշվիլի
Международные новостиՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է առավելագույնս արագ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու երկրի ձգտումների մասին։ Այս մասին նա հայտարարել է Լեհաստանում 27-րդ միջազգային Տնտեսական համաժողովի շրջանակում, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։
«Վրաստանը ցանկանում է, որ եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրումը հնարավորինս շուտ տեղի ունենա եւ որ այդ որոշումներն արագ կայացվեն․․․Վրաստանի տեղը Եվրոպայում է։ Եվրոպական ինտեգրումը Վրաստանի պատմական նպատակն է»,-ասել է Մարգվելաշվիլին։
Նախագահը նաեւ ուշադրություն է դարձրել Եվրամիության եւ Վրաստանի միջեւ քաղաքական ու տնտեսական համագործակցության խորացմանը եւ խոսել ԵՄ-ի առջեւ ծառացած մարտահրավերների մասին։