Կամբոջայի վարչապետը մտադիր է առաջիկա 10 տարիներին իշխանության ղեկին մնալ
Международные новостиԿամբոջայի վարչապետ Հուն Սենը մտադիր է առաջիկա 10 տարիներին իշխանության ղեկին մնալ: Այս մասին նա հայտարարել է իր հիմնական հակառակորդի կալանավորումից հետո, փոխանցում է AP-ն:
Նրա խոսքով՝ ինքը որոշել է եւս 2 ժամկետ առաջադրվել, եւ միայն դրանից հետո կքննարկի պաշտոնից հեռանալու հնարավորությունը: «Նախկինում ես տատանվում էի՝ մտածելով, թե երբ պաշտոնը լքեմ: Սակայն ընդդիմության առաջնորդի դավաճանական գործողություններից հետո որոշել եմ աշխատել եւս 10 տարի»,- ասել է Հուն Սենը, որն իշխանության է արդեն 32 տարի: