Հարավային Կորեայի նախագահը Պուտինին համեմատել է ամուրյան վագրի հետ
Международные новостиՀարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Վլարդիվոստոկում ընթացող Արեւելյան տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր նմանության մասին:
«Պարոն նախագահ, շատերին թվում է, որ ձեր ոգին նման է ամուրյան վագրին: Իմ անվանման՝ Մուն Չժե Ին, «Ին» բառը նաեւ «վագր» է նշանակում: Կարելի է ասել, որ մենք իրար նման ենք վագրի համարձակությամբ ու խիզախությամբ»,- հայտարարել է նա՝ դիմելով Պուտինին:
Նա նշել է, որ եթե 2 երկրների առաջնորդները համատեղ աշխատեն հեռավորարեւելյան տարածաշրջանի զարգացման շուրջ, ապա իրենց մոտ ամեն ինչ կստացվի, փոխանցում է ՌԲԿ-ն: