6 քայլ, որոնց պետք է հետևեն խելամիտ տղամարդիկ սիրելին չկորցնելու համար (աղջիկների մուտքը արգելվում է)
LifestyleՍովորական բառերը կարող են կնոջ տրամադրությունը բարձրացնել՝ «Ես քեզ կարոտել եմ», «Ես քո մասին ամբողջ օրը մտածել եմ», «Դու իմ կյանքում ամենակարևոր մարդն ես», «Առանց քեզ ես ինչ էի անելու», «Դու ինձ ոգեշնչում ես», «Ես կյանքը զգում եմ քո հետ», «Քո շնորհիվ ես էներգիայով եմ լցվում»։ Խելամիտ տղամարդիկ բացի խոսքերից, նաև պետք է հետևեն այս խորհուրդներին, որպեսզի սիրելին միշտ իր կողքին լինի։
Նրա ինքնազգացողության մասին հոգ տանել։ Ձեր կինը նման է բանկի, որտեղ դուք որքան շատ ներդրում անեք, այնքան կյանքում ավելի լավ բաներ կստանաք։ Կինը ցանկանում է իր կողքին տեսնել իրեն հավերժ սիրող տղամարդու։ Տղամարդը կարող է սիրել կնոջը, սակայն ամենակարևորն այն է, որ կինը դա զգա։ Տղամարդիկ իրենց սիրելիին պետք է վերաբերվեն որպես փոքրիկ աղջկա։

Եղեք առատաձեռն՝ խոսքերի, զգացմունքների և նվերների հարցում։ Սիրո օրենքն է, որքան շատ տաք, այնքան ավելի շատ կստանաք։ Հաճախ տղամարդիկ կարծում են, որ նրա իրական պարտականությունը գումար վաստակելն է և վերջ, հաշվի չառնելով, որ կնոջն անհրաժեշտ է նաև նրա հոգին, հոգատարությունը, ժամանակ, քնքնշությունը։
Շնորհակալ լինել։ Շնորհակալ լինել, որ նա ձեզ երեխա է պարգևել, որ տանը կարգուկանոն է հաստատել, հարմարավետություն ապահովել։ Տղամարդը չի նկատում, թե որքան էներգի է խլում կնոջից տան գործերը։ Իսկ շնորհակալությունը նշանակում է, որ դուք դա նկատել եք, որին ի պատասխան կստանաք ռոմատիկ ճաշկերույթներ։

Հոգ տանել նրա ներքին վիճակի մասին։ Կանայք ի տարբերություն տղամարդկանց, ապրում են զգացմունքներով և ոչ միշտ տրամաբանությամբ։ Տղամարդու առաջադրանքն է օգնել կնոջը հաղթահարել արգելքները։ Պետք է իմանալ սիրելի թույլ կողմերը, ոչ թե նրան վիրավորելու համար, այլ նրան պաշտպանելու։ Ուժեղ տղամարդը նա է, ով չի վախենում կանանցի զգացմունքներից, այլ դրանց հանգիստ է վերաբերվում։

Անկախ լինել։ Տղամարդը չպետք է թույլ տա, որ կինն իրեն նվաստացնի և թույլատրելի սահմաններն անցնի։ Իհարկե, կանանց դուր է գալիս, երբ տղամարդիկ իրականացնում են նրա բոլոր քմահաճույքները, սակայն նրա հարգանքը ձեր հանդեպ վաղ թե ուշ կանհետանա, քանի որ կանայք չեն սիրում այնպիսի տղամարդկանց, ովքեր միշտ հաշվի են առնում նրա ցանկությունները։ Տղամարդը պետք է լինի ուժեղ և անկախ, և նա ձեր կողքին իրեն պաշտպանված կզգա, իսկ նրա սերը՝ կկրկնապատկվի։
Թարգմանությունը՝ Boomnews.am