ՄԱԿ. «Իրմա» փոթորկի հետեւանքով կարող է մինչեւ 37 մլն մարդ տուժել
Международные новостиԱտլանտյան օվկիանոսում երբեւէ գրանցված ամենահզոր «Իրմա» փոթորկի հետեւանքով, հնարավոր է, 37 մլն մարդ տուժի: Այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ն Բարբադոս կղզում հումանիտար առաքելություն է ստեղծել, որպեսզի արտակարգ իրավիճակների դեմ պայքարի կարիբյան ծառայությունների հետ համակարգմամբ օգնի տուժածներին, հայտնում է Deutsche Welle-ն:
«Իրմա» փոթորիկը, որի հզորությունը հասել է առավելագույն 5 բալի, կարիբյան տարածաշրջանում ամայացման հետք է թողել: Բարբուդա կղզում կործանվել է սեփական օբյեկտների 95 տոկոսը, 30 տոկոսն ամբողջությամբ: Նույնպիսի պատկեր է Սեն Մարթենի ֆրանսիական հատվածում: Միայն այս 2 կղզում զոհվել է 8 մարդ: Ավելի քան 20 մարդ վնասվածքներ է ստացել: Չկա խմելու ջուր, էլեկտրամատակարարումն ընդհատված է: