Հարավային Կորեայի նախագահը Պուտինին բամբուկից կառթ է նվիրել
Международные новостиՌուսաստանի և Հարավային Կորեայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մուն Չժե Ինը նվերներով են փոխանակվել Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքներով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմին:
Պուտինը կորեական ավանդույթների համաձայն պատրաստված բամբուկից կառթ է նվեր ստացել, ինչպես նաև գիշերային Սանկտ Պետերբուրգի պատկերով նկար: Ռուսաստանի առաջնորդն, իր հերթին, Մուն Չժե Ինին է նվիրել XIX դարի Չոսոն դինաստիայի ժամանակաշրջանի թուր:
Սեպտեմբերի 6-ին ֆորումի շրջանակում կայացել են երկու երկրների առաջնորդների բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: