Իվետա Եդիգարյանը՝ «Անուղղելիներում» իր դերի, Կնյազի բացակայության և անձնական կյանքի մասին
LifestyleBoomNews.am-ը գրում է.
Արդեն հայտնել էինք, որ շուտով «Շանթ» հեռուստաընկերությունով եթեր կհեռարձակվի «Վերվարածները» սերիալի նոր եթերաշրջանը՝ «Անուղղելիները» անվանումով։ Այս հայտարարության տարածման հետ մեկտեղ մեծ քննարկման առիթ դարձավ «Կնյազ»-ի դերը մարմնավորող Արտյոմ Կարապետյանի բացակայությունը, որի մասին երեկ ինքը Արտյոմը խոսեց՝ նշելով, որ ոչ մի խնդիր չունի հեռուստաընկերության հետ ու այժմ Հայաստանում չէ։
Boomnews.am-ը կապ հաստատեց «Վերվարածները» սիրված սերիալի գլխավոր դերակատարուհիներից մեկի, սիրված դերասանուհի՝ Իվետա Եդիգարյանի հետ։
Հրավերը ստացել եմ «Շանթ» հեռուստաընկերությունից, կշարունակեմ մարմնավորել Լիպոյի կնոջ դերը», այսպես արձագանքեց Իվետան, մեր այն հարցին, թե ո՞ւմից ստացաք նկարահանման առաջարկը։ Շարունակելու ե՞ք մարմնավորել Կնյազի եղբոր կնոջ դերը, ավելացնելով, որ Լիպոյի դերակատարը փոխվել է։
Կնյազի բացակայության մասին Իվետան ասաց, որ կերպարը այս պահին սցենարային լուծումներում չկա, և չի կարող ասել՝ հետագայում ինչ կլինի։

Հարցին, թե երկար ժամանակ չէիք երևացել հեռուստաէկրաններին։ Ինչո՞վ է դա եղելպայմանավորված, արդյո՞ք առաջարկներ չէիք ստացել, Իվետան պատասխանեց.
Հեռուստաէկրաններին իմ բացակայությունը պայմանավորված է իմ՝ ԱՄՆ-ում ժամանակավոր բնակության հետ, իսկ վերադառնալուց հետո խաղացել եմ «Խոպանի տեսություն» սերիալում և Գոռ Վարդանյանի ֆիլմում։

Երկար դադարից հետո դժվար չէ նորից նկարահանվել «վերվածների» թիմի հետ։ Ի՞նչէ փոխվել ձեր կոլեգաների մեջ, որոնք Ձեր դուրը չի գալիս։
Ոչ։ Դժվար չէր աշխատել թիմի հետ, որովհետև ընտանիքի պես էինք, շատ կարոտած վերադարձել ենք և շատ հեշտ է աշխատել ընտանիքի անդամների հետ։

Ինչ կասեք՝ արժե՞ր սերիալի անունը փոխել։ Արդյո՞ք «Վերվարածները» բռենդ չէրդարձել արդեն։
Սկզբնական շրջանում ես էլ էի անակնկալի եկել, որ սերիալի անունը փոխվել էր։ Եթերաշրջանի փոփոխության հետ պայմանավորված փոխվել է սերիալի անվանումը, բայց մնացել է նույն Վերվարյածյաների ընտանիքը, որը տարիների ընթացքում ընդհանրապես չի փոխվել. մնացել են նույն անուղղելիները։

Անձնական կյանքում փոփոխությունների մասին հարցին, Իվետան նշեց, որ իր սիրտը այժմ ազատ է ու յուրաքանչյուր նորության մասին առաջինը իրենից կիմանանք, իսկ հարցին, թեն ինչպիսի՞ն պետք է լինի իր կողքի տղամարդը, Իվետան ասաց.
Ինձ համար տղամարդու իդեալը միշտ եղել է հայրս՝ սիրով, հումորով, ընտանիքին նվիրված, իսկ կողքիս տղամարդը պետք է լինի կնամեծար, չփորձի փոխել ինձ, գնահատի այնպիսին ինչպիսին կամ ու ինձ չի հեռացնի իմ սիրած աշխատանքից, որովհետև այդ աշխատանքով ես ապրում եմ։

