Ереван, 19.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ տնտեսությունում ընդհանուր և ուղղակի ստացումները առաջին կիսամյակում ավելացել են համապատասախանաբար 36.6 և 26.3 տոկոսով

Հայաստանի տնտեսության իրական հատվածում ընդհանուր և ուղղակի ստացումները 2017 թվականի հունվար-հունիսին 2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել են համապատասախանաբար 36.6 և 26.3 տոկոսով:

Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նշված է. «2017 թվականին հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է -51.2 միլիոն ԱՄՆ դոլար, որից օտարերկրյա ուղղակի ներդրումների  ծավալը` 35.6 միլիոն ԱՄՆ դոլար:

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը հիմնականում արձանագրվել են՝ Ջերսիից (65.3 մլն ԱՄՆ դոլար), Կիպրոսից (13.7 մլն ԱՄՆ դոլար), ԱՄԷ-ից (1.1 մլն ԱՄՆ դոլար) և Կուբայից (729 հազ. ԱՄՆ դոլար): Միևնույն ժամանակ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքեր են արձանագրվել Գերմանիայից (15.7մլն ԱՄՆ դոլար) և Միացյալ Թագավորությունից (3.4 մլն ԱՄՆ դոլար):

Դիտարկվող ժամանակահատվածում վերոնշյալ զուտ հոսքերը գլխավորապես ուղղվել են տնտեսության հետևյալ ոլորտներ` հանքարդյունաբերություն (36.0 մլն ԱՄՆ դոլար),  անշարժ գույքի հետ կապված գործունեություն (7.9 մլն ԱՄՆ դոլար), ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում (7.0 մլն ԱՄՆ դոլար) և կացության կազմակերպում (2.5 մլն ԱՄՆ դոլար): Միաժամանակ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումնների զուտ հոսքեր են արձանագրվել մեծածախ և մանրածախ առևտրի (3.2 մլն ԱՄՆ դոլար) ոլորտում:

 Պարզաբանում: Ընդհանուր ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները(վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմացվճարվելիք /ստացվելիք գումարները, ստացված/ տրված կանխավճարները):

Զուտ հոսքերը հաշվետու ժամանակաշրջանում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների(չշփոթել ՀՀ ռեզինդենտ ընկերությունների կողմից օտարերկրյա պետություններում իրականացվածներդրումային հոսքերի հետ) տարբերություններն են:

ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքեր) ծավալը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից չի հրապարակվում: Վերջիններս հաշվարկվել ենՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

Քանի որ զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են, ուստի` զուտ ներդրումների բացասական մեծությունը դեռևս չի նշանակում, որ նվազել է ներդրումների (ստացումների) հոսքը Հայաստան:

Այսպես, 2017 թվականի առաջին կիսամսյակում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում` ուղղակի ներդրումները` շուրջ 328 մլն ԱՄՆ դոլար:

Ստորև ներկայացվում են 2017 թվականի ստացումները ըստ եռամսյակների`

Գծապատկեր 1.

 

Գծապատկեր 1-ից պարզ է դառնում, որ ընդհանուր ստացումները 2017 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների միջև բաշխվել են գրեթե հավասարաչափ:

Գծապատկեր 2-ում ներկայացված են ՀՀ տնտեսության իրական հատվածում 2016-17 թթ․ առաջին կիսամյակների օտարերկրյա ներդրումների ընդհանուր և ուղղակի ստացումները:

Գծապատկեր 2.

 

Գծապատկեր 2-ից ակնհայտ է դառնում, որ 2017 թվականի հունվար-հունիսին 2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ընդհանուր և ուղղակի ստացումները ավելացել են համապատասախանաբար 36.6 և 26.3 տոկոսով: Միաժամանակ 2016 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակների աճողական տվյալները, ինչպես նաև նախորդ տարիների փորձը թույլ է տալիս ենթադրել, որ 2017թ․ համապատասախան ժամանակահատվածներում ևս կունենանք ստացումների ավելացումներ, ինչը կարող է պայմանավորված լինել ընկերությունների գործունեության սեզոնայնությամբ:

Քանի որ ուսումնասիրվող ժամանակահատվածում ստացումների աճ է արձանագրվել, հետևաբար զուտ ներդրումների ցածր մակարդակը պայմանավորված է ներդրումների մարումներով:

ՀՀ ՏԶՆՆ նախնական գնահատականներով կարելի է փաստել, որ մարումները գլխավորապես տեղի են ունեցել ապրանքների և ծառայությունների դիմաց տրված կանխավճարների, վարկերի և պարտքային գործիքների գծով: Դա վկայում է այն մասին, որ օտարերկրյա կապիտալով կազմակերպությունները վճարունակության հետ կապված խնդիրներ չեն ունեցել և կարողացել են կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև նոր ներդրումային ծրագրերի շրջանակներում կատարել են կանխավճարային փոխանցումներ: Միաժամանակ, վերցրած վարկերի մարումները հետագա ներդրումների գրավականն են:

 Պարտքային գործիքների գծով մարումները բացահայտելու նպատակով վերլուծվել են 2017 թվականի առաջին կիսամյակի ներդրումները ըստ երկիր-ոլորտ կտրվածքի, ինչի արդյունքում պարզվել է, որ խոշոր մարումներ են տեղի ունեցել խմիչքների արտադրության (Ֆրանսիա), հեռահաղորդակցության (Լիբանան) և էներգետիկայի (Ռուսաստան) ոլորտներում:

Այս ոլորտներում գործող ընկերությունները վերջին տարիներին հնարավոր է ունենային որոշակի դժվարություններ (վնասներ) և դրանց հաղթահարման նպատակով հնարավոր է արտերկրից/հիմնական ներդրողից հավելյալ միջոցներ են ներգրավվել, իսկ ներկայումս դրանք մարվում են:

Այս դեպքում նույնպես ներդրումների մարումը խոսում է այն մասին, որ ընկերությունները վճարունակ են և մարումներից հետո կսկսեն ներդրումների նոր փուլ»:

Պարզաբանում. Ներդրումները պարտքային գործիքներում իրականացվում են պարտատոմսերի, այլ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից), վարկերի, փոխառությունների, ավանդների, այլ պահանջների/պարտավորությունների տեսքով, որոնք իրենցից ներկայացնում են պահանջներ/պարտավորություններ ուղղակի ներդրողի կամ նրա հետ կապված կազմակերպության նկատմամբ:

2017 թվականի հունիսի վերջի դրությամբ ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն հոսքերը կազմել են 13 979.6 մլն ԱՄՆ դոլար, որից ուղղակի ներդրում է եղել 7 636.4 մլն ԱՄՆ դոլարը:

Ըստ համախառն հոսքերի` առաջինը Ռուսաստանն է (5 083 մլն ԱՄՆ դոլար), որին հաջորդում են Գերմանիան (1 505 մլն ԱՄՆ դոլար), Կիպրոսը (1 056 մլն ԱՄՆ դոլար) և Ֆրանսիան (1 055 մլն ԱՄՆ դոլար):  

Պարզաբանում. Համախառն հոսքերն իրենցից ներկայացնում են ՀՀ տնտեսության իրական հատվածումիրականացված ներդրումների ծավալների կուտակային հանրագումարը ըստ երկրների (առանցպարտավորությունների գծով մարումների, գների, փոխարժեքի և այլ փոփոխությունների` արտակարգիրավիճակների, մեխանիկական սխալի և կազմակերպության ուղղակի լուծարման արդյունքումիրականացված փոփոխությունների):

Հայտարարված ներդրումներ

Միաժամանակ, ներկայացնում ենք պարզաբանումներ 2017 թվականի համար հնչեցված ներդրումների վերաբերյալ

ՀՀ վարչապետի հայտարարություն

2017 թվականի համար հնարավոր է իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրեր:

Խոսքը գնում է 830-850 մլն դոլարի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների մասին, որոնք իրականացվելու են 2017 թ․: Դրանց մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն – մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաև մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ։ Ընդ որում նշենք, որ առաջին կիսամյակի ընթացքում հայտարարված ներդրումների շուրջ 40 տոկոսը արդեն իսկ իրականացվել է։

 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի  հայտարարություն

2017թ. համար նախատեսված է մոտ 500 մլն դոլարի ներդրում:

ՀՀ-ում ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերություններին՝ ըստ իրենց կարիքների տրամադրվում է տարբեր ձևաչափերի աջակցություն։ Այսպես, ՀՀ ՏԶՆՆ կողմից ներկայացվել են այդպիսի 66 ծրագիր, որոնք արդեն իսկ իրականացման տարբեր փուլերում են և ունեն համապատասխան ֆինանսավորում: Այդ ծրագրերի իրականացման արդյունքում 2017թ. կկատարվի 492.8 մլն ԱՄՆ դոլար ներդրում և կստեղծվի 7298 նոր աշխատատեղ: ՀՀ ՏԶՆՆ գրեթե օնլայն ռեժիմում աշխատաում է ծրագրերի իրականացնողների հետ, անհրաժեշտության դեպքում աջակցելով խոչընդոտների վերացմանը և իրականացնում է ծրագրերի մոնիտորինգ։ Այս ծրագրերի մի մասը իրականացվում է օտարերկրյա ներդրողների կողմից։

Տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով արդեն իսկ իրականացվել է շուրջ 247.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծվել է 3182 նոր աշխատատեղ:

ՀՀ ՏԶՆՆ կողմից հրապարակված ներդրումների թիվը ՀՀ վարչապետի հնչեցված ծավալի ընդամենը մի մասն է, քանի որ այստեղ չեն ներառված, օրինակ տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական ծրագրերը։

ՀՀ տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների վերաբերյալ ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակվող տվյալները

ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակվող վիճակագրությամբ ներկայացվում են ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը և համախառն հոսքերը և չի ներառում ֆինանսական հատվածը:

ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակվող օտարերկրյա ներդրումների մասին պաշտոնական տվյալները չեն կարող կոռելացվել ՀՀ վարչապետի կամ ՀՀ ՏԶՆՆ կողմից հնչեցված ներդրումների ծավալների հետ, քանի որ վերաբերում են միայն օտարերկրյա ներդրումներին, չեն ներառում պետական ծրագրերը, հաշվարկվում են հատուկ՝ ԱՄՀ կողմից մշակված և միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությամբ (օրինակ, օտարերկրյա ներդրումների մեջ ներառվում են ոչ միայն կապիտալ ծախսերը, այլև ստացված/ տրված կանխավճարները), հրապարակվում են զուտ մեծություններով և այլն»։

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi