Բրիտանական պարբերականը ԱՄՆ առաջին տիկնոջը էլիտար մարմնավաճառ անվանելու համար ներողություն է խնդրել
LifestyleՎերջերս բրիտանական The Daily Mail պարբերականը ներողություն է խնդրել Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփից: Պարզվում է, որ ավելի վաղ տպագրված նյութերից մեկում աղբյուրը նրան մեղադրել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար,- հայնում է ORER.news-ը:
Այդ իսկ պատճառով էլ կայքում հրապարակվել են խմբագրության նամակը, որի հեղինակները ներողություն են խնդրում 46-ամյա տիկնոջից` նրա հասցեին ուղղված բոլոր մեղադրանքների համար, և դրանք որոկավորել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություն:

Ենթադրվում է, որ այժմ The Daily Mail-ը պետք է որևէ դրամական փոխհատուցում վճարի Մելանյա Թրամփին` պատճառած վնասի և անհանգստության համար:
Հիշեցնենք, որ 2016թ. օգոստոսի 20-ին հրապարակված հոդվածում պարբերականը նշել էր, որ Մելանյա Թրամփը երիտասարդ տարիքում մոդելի որոշակի գումարի դիմաց սեռական կապի մեջ է մտել տղամարդկանց հետ: